11 փետրվարի 2012 - 10:13 AMT
Կանադան հրաժարվում է անօդաչու սարքերի արտադրության ՆԱՏՕ-ի ծրագրից

Կանադան հրաժարվել է մասնակցել անօդաչու սարքերի արտադրության ՆԱՏՕ-ի ծրագրին, հայտնում է CBC հեռուստաալիքը: «Ցամաքային նշանակետերին հետևելու դաշնակիցների ծրագիրը» մեկնարկել է 1992թ., Կանադան միացավ նախագծին 2009թ.:

«ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներն իրազեկված են, մանրամասները դեռեևս քննարկվում են ՆԱՏՕ-ում: Կանադայի պարտավորությունները ՆԱՏՕ-ի հարցում անփոփոխ են մնում: Կանադան մասնակցում է ՆԱՏՕ-ի բոլոր ծրագրերին ու գործողություններին ողջ աշխարհում»,-ասել է Կանադայի ՊՆ ներկայացուցիչ Քիմ Թալիփենը:

Ծրագիրը, որին մասնակցում է 13 երկիր, Կանադայից 20 տարում կպահանջեր 540 մլն դոլարի ծախսեր, սակայն, «այժմ այդ ծախսերը չափազանց են Կանադայի համար»« հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: