11 փետրվարի 2012 - 10:21 AMT
ԱՄՆ-ն Չինաստանի հետ արդյունավետ համագործակցության կարիք ունի

ԱՄՆ-ն Չինաստանի հետ արդյունավետ համագործակցության կարիք ունի: Այդ համագործակցությունն անհրաժեշտ է Ամերիկային անվտանգության ու տնտեսական աճի գլոբալ հարցերի լուծման համար, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգության գծով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը և նախագահի հատուկ օգնական Դենիել Ռասսելը: Նրանք հատուկ ճեպազրույց են վարել լրագրողների համար՝ փետրվարի 13-ին Չինաստանի նախագահի տեղակալ Սի Ցզինիպինի ԱՄՆ կատարելիք այցի շեմին:

«Մենք ողջունում ենք Չինաստանի դերակատարության բարձրացումը, սակայն, միևնույն ժամանակ, պնդում ենք, որ Չինաստանը հավատարիմ մնա տարածաշրջանային և գլոբալ վարքի կանոններին ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ անվտանգության ոլորտում»,-ասել է Ռասելը:

«Մենք կարծում ենք, որ Չինաստանը կիսում է մեր կարծիքն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Ինչ վերաբերում է Սիրիային, ապա Չինաստանն ու ՌԴ-ն սխալ որոշում են կայացրել««Ասադը պետք է հրաժարական տա ու թույլ տա ժողովրդին որոշել սեփական ապագան: Այս հարցում մենք կշարունակենք ճնշումը չինացիների վրա»,-ասել է նա: