11 փետրվարի 2012 - 10:24 AMT
Մարիո Մոնտի. Իտալիան ԵՄ և ԱՄՀ ֆինանսական օգնության կարիքը չունի

Իտալիան Եվրամության և Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական օգնության կարիքը չունի ճգնաժամը հաղթահարելու համար, բայց միևնույն ժամանակ «Եվրոպային անհրաժեշտ է ֆինանսական կայունության մեխանիզմ, որը կհամոզի ներդրողների լուրջ ռիսկերի բացակայության մեջ»: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, նման հայտարարություն է կատարել երկրի վարչապետ Մարիո Մոնտին CNBS հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Հիմա մենք տնտեսման խիստ միջոցներ ենք ձեռնարկել և հույս ունենք 2013-ին ունենալ հավասարակշռված բյուջե»,- ասել է Իտալիայի վարչապետը

Խոսելով երկրի և մի շարք իտալական բանկերի վարկային վարկանիշների նվազեցման մասին՝ Մոնտին դրանք անվանել է «Իտալիայի նախկին կառավարության որոշումների մեխանիկական հետևանք»: