19 սեպտեմբերի 2003 - 19:33 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԱՊՀ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՕԳՏԻՆ
Հայաստանը հանդես է գալիս ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի գոտու ստեղծման օգտին: Այդ մասին նախօրեին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի հետ Յալթայում կայացած հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում կողմերը հայտարարել են երկկողմ տնտեսական համագործակցության ակտիվացման մասին: Նշվել է, որ 2003 թվականի առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 60 տոկոսով: