11 փետրվարի 2012 - 11:19 AMT
Դժվարանցանելի են Շիրակի մարզի միջպետական բոլոր ճանապարհները

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Կոտայքի մարզում` Աղվերան-Չարենցավան, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում միջհամայնքային, Գեղարքունիքի մարզում`Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն-Մադինա, Վարդենիսի տարածաշրջանում`Մաքենիս-Ախպրաձոր, Այրք-Վերին Շորժա, Արմավիրի մարզի Բագարան-Երվանդաշատ ավտոճանապարհից փակ է 2 կմ հատված:

Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Շիրակի մարզի միջպետական բոլոր ճանապարհները. կատարվում են մաքրման և մշակման աշխատանքներ: