11 փետրվարի 2012 - 12:03 AMT
Վրաստանում ցրտահարությունից մահվան առաջին դեպքն է գրանցվել

Այս գիշեր Թբիլիսիում մեկ մարդ է մահացել ցրտահարությունից: Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, Թբիլիսիի այրվածքաբանական կենտրոն են տեղափոխվել երկու տղամարդիկ վերջույթների ցրտահարությամբ: Նրանք երկուսն էլ մշտական կացարան չունեցող մարդկ են:

Բժիշկները պայքարում են երկրորդ հիվանդի կյանքի համար:

Օդերևութաբանները զգուշացնում են, որ առաջիկա երեք օրերքին մինուս 10-20 աստիճան ցուրտը Վրաստանում կպահպանվի: