11 փետրվարի 2012 - 12:09 AMT
«Հրապարակ». Սեյրան Օհանյանը ընտրություններից հետո կդառնա փոխվարչապետ

Ինչպես գրում է «Հրապարակը», ըստ նախագահականից նրանց հասած տեղեկությունների, Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո մայիսին լուրջ վերադասավորումներ են սպասվում կառավարությունում:

Ըստ թերթի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բավականին լուրջ լիազորություններով կդառնա փոխվարչապետ, իսկ ոստիկանության պետք Վլադիմիր Գասպարյանը կփոխարինի նրան ՊՆ ղեկավարի պաշտոնում:

Իսկ Գասպարյանին ոստիկանապետի պաշտոնում կփոխարինի ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը: