11 փետրվարի 2012 - 12:19 AMT
Հարցում. Աշխարհի ամենաերջանիկ մարդիկ Ինդոնեզիայի ու Հնդկաստանի բնակիչներն են

Աշխարհի ամենաերջանիկ մարդիկ Ինդոնեզիայի, Հնդկաստանի ու Մեքսիկայի բնակիչներն են: Նման եզրակացության են հանգել «Իպսոս» հետազոտական կենտրոնի մասնագետները, հարցում անցկացնելով աշխարհի 24 երկրների 18 հազար մարդկանց շրջանում: Ամենաերջանիկների առաջին հնգյակում են նաև Բրազիլիան ու Թուրքիան: Ընդհանուր առմամբ հարցվածների 75 տոկոսն ասել է, որ երջանիկ է, իսկ մոտ 25 տոկոսը խոստովանել է, որ այնքան էլ երջանիկ չէ:

«Երկրի բնակիչները այժմ շատ ավելի երջանիկ են, քան 4 տարի առաջ, երբ անց է կացվել նախորդ հետազոտությունը»,-ասել է «Իպսոսի» փոխնախագահ Ջոն Ռայթը:

Ամենազարգացած տնտեսությամբ երկրները՝ ԱՄՆ-ն, Կանադան, Բրիտանիան հայտնվել են ցուցակի մեջտեղում: Եզրափակում են ցուցակը Հունգարիան, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Իսպանիան ու Իտալիան: