11 փետրվարի 2012 - 12:22 AMT
Պուտինը կարող է լուծարել «Միասնական Ռուսաստանը» ընտրություններից հետո

Ռուսաստանի վարաչապետ Վլադիմիր Պուտինը կարող է լուծարել «Միասնական Ռուսաստանը» մարտի 4-ի ընտրություններից հետո: Արդիականացված քաղաքական կազմակերպությունը նոր անվանում կստանա, նոր լոգոտիպ ու առաջնորդներ: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրների վրա:

«Միասնական Ռուսաստանի» ներկայացուցիչ Նատալյա Վիրտուոզովան նշել է, որ տեղյակ չէ նման ծրագրերի մասին: Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երբեք չի լսել նման մտադրության մասին:

Այս շաբաթ Վ.Պուտինի նախընտրական շտաբը քարոզչական բրոշյուր է պատրաստել, որը նախատեսված է շտաբերի պետերի ու վստահված անձանց համար: Հեղինակները «լուրջ զտման» մասին են խոսում կուսակցության շարքերում, քննադատելով «Միասնական Ռուսաստանը», որտեղ շատ կարիերիստներ են հավաքվել: