11 փետրվարի 2012 - 13:32 AMT
«Հայացք». Թուրքիայում ապրող հային հաշմանդամի թուղթ չեն տալիս հայ լինելու պատճառով

Թուրքիայում ապրող հայազգի հաշմանդամ լրագրող Ջևաթ Սինեթը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ չի կարողանում պաշտպանել իր իրավունքները: Ինչպես գրում է «Հայացք» օրաթերթը, 2010 թ-ին Ջևաթը դիմել է Բաթման նահանգի սոցիալական ծառայությանը` հաշմանդամի կարգավիճակը հաստատող փաստաթղթի համար, ստացել է հետևյալ պատասխանը. «Դու հայ ես, քո ինքնության թղթի վրա գրված է «քրիստոնյա», քեզ չենք կարող հաշմանդամության թուղթ տալ»:

Լրագրողը որոշել է դիմել Մարդու իրավունքների միությանը, ոպեսզի վերջինիս օգնությամբ հայց ներկայացնի, սակայն դատախազությունը հայցը բավարար չի համարել: Նա նաև մերժում է ստացել Մարդինի ծանր հանցագործությունների գծով դատարանից, ինչից հետո որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: