Էգեմեն Բաղիշը շարունակում է Հայոց ցեղասպանության մասին անհեթեթ հայտարարությունները

Էգեմեն Բաղիշը շարունակում է Հայոց ցեղասպանության մասին անհեթեթ հայտարարությունները

PanARMENIAN.Net - Այն, որ ԵՄ որոշ երկրներ մի շարք օրենքներ են ընդունում, որոնք սահմանափակում են ազատությունը, վկայում է տրամաբանության բացակայության մասին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԵՄ գծով պետնախարար Էգեմեն Բաղիշը Euronews-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Շվեյցարիայում իր դեմ սկսված դատավարությունը: Ինչպես նշել է Բաղիշը, «դա հակասում է եվրոպական սահմանադրության սկզբունքներին ու ԵՄ օրենսդրությանը»:

«Եկեք անկախ հանձնաժողով ստեղծենք, որտեղ կընդգրկվեն հայ պատմաբաններ, ռուս, թուրք, եվրոպացի ու ամերիկացի: Եվ թող բոլոր այդ երկրները բացեն իրենց արխիվները, որպեսզի մենք կարողանանք վերլուծենք թե ինչ է կատարվել 1915թ.: Դրանից հետո մենք կկարողանանքն գնահատել իրավիճակը: Սակայն այժմ՝ դա դատավճիռ է առանց դատ ու դատաստանի»,-ասել է նա:

Ըստ նրա, բնութագրել 1915թ. իրադարձությունները որպես Ցեղասպանություն «բացառապես մեր օրերի տեղեկությունների հիման վրա, տրամադրված լոբբիի կողմից, նշանակում է սնել ատելությունը»:

Բաղիշը նաև նշել է, որ «հազիվ թե նման նախաձեռնությունները տարածվեն ԵՄ ողջ տարածքով»: Ըստ թուրք նախարարի, որպեսզի դա հնարավոր դառնա, ԵՄ բոլոր 27 անդամները պետք է միաձայն որոշում կայացնեն:

Շվեյցարիայում հետաքննություն է սկսվել թուրք նախարար, ԵՄ հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշի դեմ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Ինչպես գրում է «Միլիեթը», գործը հարուցվել է Շվեյցարիայի ՔՕ 261 հոդվածով՝ ռասիստական արտահայտությունների համար մեղադրանքով: Հիշեցնենք, որ Դավոսի տնտեսական համաժողովում նախարարը թույլ է տվել իրեն ասել, թե «Հայոց ցեղասպանություն չի եղել»:

Ինչպես հայտարարել է Ցյուրիխի կանտոնի դատախազ Քրիստին Բրաունշվիգը Doğan գործակալությանը, նա մինչև վերջ կհասցնի հետաքննությունը, սակայն «պետք է հաշվի առնել թուրք նախարարի դիվանագիտական իմունիտետը»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:

Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Մարտին Շուլց և Էգեմեն Բաղիշ. Պատմությունն ընդդեմ կացնի
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---