
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է Սիրիայի Հոմս քաղաքում հումանիտար աղետի մասին: Իրավապաշտպան շարժման ներկայացուցիչները կոչ են արել այն երկրներին, որոնք ճնշում են գործադրում Դամասկոսի վրա, նպաստել արյունահեղության կասեցմանը: Ութերորդ օրն է քաղաքում ականներ են պայթում: «Մենք ունենք Հոմսում սպանված 250 մարդու անունները, նրանցից 17-ը երեխաներ են: Մենք նույնիսկ տեսել ենք, թե ինչպես են ռմբակոծում դաշտային հոսպիտալները», ասվում է նրանց ուղերձում:
Մի քանի շաբաթ առաջ Սիրիայում սպանվեց Կարմիր կիսալուսնի» տեղական բաժանմունքներից մեկի ղեկավար դոկտոր Աբդուլռազակ Ժբերոն: Իշխանություններն ու ընդդիմությունը մեղքը գցում են միմյանց վրա, երկրում անկախ տեղեկատվության աղբյուրներ չկան, հայտնում է Euronews-ը: