11 փետրվարի 2012 - 14:47 AMT
Չեխիայի իշխանություններն եկեղեցուն կվերադարձնեն 1948-89թթ. առգրավված ունեցվածքը

Չեխիայի իշխանություններն եկեղեցուն կվերադարձնեն 1948-89թթ. առգրավված ունեցվածքը, հայտնում է Euronews-ը: Ըստ երկրի ԿԲ հաշվարկների, գումարը կազմում է մոտ 3 մլրդ եվիո ստանալ, ինչը կազմում է ՀՆԱ մոտ 1,5 տոկոսը:

Եկեղեցու գույքը վերադարձնելու մասին բանակցությունները սկսվել են «թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո, սակայն գործընթացը արգելակվել է երկրի ղեկավարության մոտ քաղաքական կամքի բացակայության պատճառով: