
ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցությանը հարցը երբեք չի բարձրացվել դաշինքի շրջանակներում: Ինչպես հայտնում է Զերկալո.ազ-ը, այս մասին հայտարարել է Բաքու այցելած Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը: Ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն ասել, որ ցանկանում են ՆԱՏՕ-ին անդամակցել;
Նա նաև նշել է, որ Ադրբեջան-ՆԱՏՕ ձևաչափի համագործակցությունը չի հակասում նաև Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափի համագործակցությանը:
Ապպատուրայը նաև Ալիևին հրավիրել է Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
Ապպատուրայի խոսքով, ռազմա-քաղաքական բլոկը բարձր է գնահատում պաշտոնական Բաքվի հետ, ռազմականից բացի, համագործակցությունը այլ ոլորտներում ևս: