11 փետրվարի 2012 - 17:09 AMT
Սքոթ Բրուքսը կգլխավորի Արևմտյան հավաքականի համաժողովը ԲԱԱ բոլոր աստղերի խաղի ժամանակ

«Օկլահոմայի» գլխավոր մարզիչ Սքոթ Բրուքսը կգլխավորի Արևմտյան հավաքականի համաժողովը ԲԱԱ բոլոր աստղերի խաղի ժամանակ, որը տեղի կունենա փետրվարի 26-ին Օրլանդոյում: Այս մասին հայտնում է ԲԱԱ պաշտոնակակն կայքը: Ներկայումս Արևմտյան հավաքականի համաժողովի առաջատարը «Թանդերն» է, որը 27 հանդիպումներից 21-ում հաղթանակ է տարել:

Արևմուտքի հավաքականում կխաղան Քևին Դյուրանտը և Ռասսել Ուեսթրուքը Արևմուտքի մեկնարկային հնգյակում ներառված են Քոբի Բրայանտը, Քրիս Փոլը, Քևին Դյուրանտը, Բլեյք Գրիֆֆինը, Էնդրյու Բայնումը: Պահեստայիններն են Դիրք Նովիցկին, Լամարկուս Օլդիրջը, Մարկ Գազոլը, Քևին Լավը, Սթիվ Նեշը, Թոնի Փարքերը և Ռասսել Ոիեսթբրուքը:

Արևելյան հավաքականի համաժողովի ղեկավարը կհայտարարվի փետրվարի 15-ին: Ղեկավար կընտրվի նա, ով այդ պահին կգլխավորի Արևելքի վարկանշային աղյուսակը:

Արևելքի մեկնարկային հնգյակում ներառված են Կարմելո Էնթոնին, Դերրիկ Ռոուզը, Դուեյն Ուեյդը, Լեբրոն Ջեյմսը, Դուայթ Հովարդը:

Պահոստայիններն են Քրիս Բոշը, Լուոլ Դենգը, Ռոյը Հիբբերթը և այլք: