2011թ Հայաստանում պանրի արտադրությունն աճել է 2.8 տոկոսով

2011թ Հայաստանում պանրի արտադրությունն աճել է 2.8 տոկոսով

PanARMENIAN.Net - 2011-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում պանրի արտադրությունն աճել է 2.8 տոկոսով 2010-ի նույն շրջանի համեմատ և կազմել է 17.525 տոննա: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում կաթի արտադրությունն ավելացել է 0.5 տոկոսով` կազմելով 301.3 մլն լիտր, իսկ կաթնաշոռի արտադրությունն ավելացել է 28.6 տոկոսով` 946.9 տոննա:

2011-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին յոգուրտի արտադրությունն ավելացել է 78.9 տոկոսով (548.8 տոննա), մայոնեզի արտադրությունն ավելացել է 49.3 տոկոսով (144.5 տոննա), կեֆիրի արտադրությունը` 9.5 տոկոսով (275.4 տոննա), մածունի արտադրությունը 15.2 տոկոս (3518.8 տոննա), ընդ որում, թթվասերի արտադրությունը նվազել է` 9.2 տոկոս (2864.1 տոննա):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---