Ռուսաստանը ներկայումս դեմ է Սիրիայի հարցի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա տեղափոխվելուն

Ռուսաստանը ներկայումս դեմ է Սիրիայի հարցի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա տեղափոխվելուն

PanARMENIAN.Net - Մոսկվան չի աջակցելու, որ Սիրիայի հարցը տեղափոխվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա, քանի դեռ որոշման բանաձևի բովանդակությունը չի հավասարակշռվել, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը:

«Մենք չենք կարող աջակցել, որ Սիրիայի հարցը տեղափոխվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա` որոշման բանաձևի նույն չհավասարակշռված բովանդակությամբ»,-շաբաթ օրը Twitter –ում գրել է Գատիլովը:

Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա են ներկայացրել Սիրիաի վերաբերյալ նոր բանաձև:

Բանաձևի քվեարկությունը հնարավոր է մյուս շաբաթվա վերջին:

Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ չի ստորոգրի ոչ մի փաստաթուղթ, որը ենթադրում է արտաքին ուժերի ներգրավվածություն ինչպես Սիրիայի, այնպես էլ որևէ այլ պետության գործերի:

Ասադի ռեժիմի դեմ ապստամբություննը սկսվել է 2011թ մարտին: Բախումների արդյունքում զոհվածների ընդհանուր թիվը գերազանցում է 6 հազարը:

Փետրվարի 4-ին Չինաստանն ու Ռուսաստանը արգելափակել են Սիրիայի վերաբերյալ հերթական բանաձևը` վետոյի իրավունքից օգտվելով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---