11 փետրվարի 2012 - 18:59 AMT
Հայաստանի միջպետական և հանրապետական ճանապարհներն հիմնականում երթևեկելի են

Փետրվարի 11-ի` ժամը 19.00-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Ինչպես հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը:

Բոլոր ուժերը մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա կատարվում են ձյունից մաքրման,աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: