Ուիթնի Հյուսթոնը, հնարավոր է, մահացել է՝ խեղդվելով լոգարանում

Ուիթնի Հյուսթոնը, հնարավոր է, մահացել է՝ խեղդվելով լոգարանում

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկյան երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնը, հնարավոր է, խեղդվել է լոգարանում, հաղորդում է TMZ ինտերնետ-պորտալը: Հյուրանոցում աստղի համարում անօրինական թմրամիջոցներ չեն հայտնաբերվել, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները:

Հյուսթոնը մահացել է Լոս Անջելեսլի Beverly Hilton հյուրանոցի համարում, մահն արձանագրել են կանչով դեպքի վայր եկած շտապ օգնության բժիշկները: Երգչուհին 48 տարեկան էր: Մահվան պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա: TMZ-ի տվյալների համաձայն, Հյուսթոնը հյուրանոցի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է լոգարանում անգիտակից վիճակում: Աղբյուրը հաղորդում է, որ երբ ժամանել է շտապ օգնության ծառայությունը, Հյուսթոնի մարմինն արդեն դուրս էին բերել լոգասենյակից: Երգչուհու համարում նաև հայտնաբերվել են հաբեր, որոնք նրան նշանակել էր բժիշկը: Երգչուհու մահվան պատճառը կկարողանան հաստատել միայն դիահերձումից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Վերջին տարիներին երգչուհին բուժվում էր թմրանյութերի և ալկոհոլի կախվածությունից: Առողջական վատթարացման պատճառով 2010-ին երգչուհու համաշխարհային շրջագայությունը դադարեցվել էր: Նա այդ ժամանակ նոր էր թողարկել իր ամենահաջողված սկավառակը:

2009-ին երգչուհին թողարկեց "I Look To You" ալբոմը, որը Գերմանիայի, Կանդայի, Իտալիայի և այլ հիթ շքերթներում առաջին հորիզոնականներում էր: Նման հաջողության Հյուսթոնը հասել էր 1993-ին, երբ թողարկվել էր «Թիկնապահ» (Bodyguard) ֆիլմի համար գրված իր երգը: 1992-ին նա նկարահանվեց «Թիկնապահ» ֆիլմում գլխավոր դերում՝ սկսելով նաև իր կինոկարիերան: Հետագայում նա ևս մի քանի ֆիլմերում նկարահանվեց:

Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գիննեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով: Նա արժանացել է 411 մրցանակների, որոնց թվում 6 Գրեմմի մրցանակ, 23 American Music Awards և 16 Billboard Music Awards:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---