Ուիթնի Հյուսթոնի պատվին «Գրեմմի» մրցանակաբաշխությանը երգ կկատարեն

Ուիթնի Հյուսթոնի  պատվին «Գրեմմի» մրցանակաբաշխությանը  երգ կկատարեն

PanARMENIAN.Net - Երգչուհի Ուիթնի Հյուսթոնին, ով մահացել է իր հյուրանոցային համարում կիրակի օրը, կնվիրվի «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության համերգային համարներից մեկը, գրում է Reuters-ը:

Հյուսթոնը «Գրեմմիի» վեցակի դափնեկիր էր: Նրա պատվին երգ կկատարի երգչուհի և դերասանուհի Ջեննիֆեր Հադսոնը:

Սկզբում ենթադրվում էր, որ «Գրեմմիի» գլխավոր հիթը կդառնա փոփ-աստղ Ադելը, որը պետք է առաջին անգամ ելույթ ունենա հանրության առջև ձայնալարերի վիրահատությունից հետո:

The Los Angeles թերթի տեղեկությունների համաձայն, նախօրեին Հյուսթոնը մասնակցել էր համերգի փորձին, որով պետք է հանդես գար «Գրեմմիի» պատվին ընդունելության ժամանակ, սակայն արդեն այդ ժամանակ, ականատեսների վկայությամբ, իրեն տարօրինակ էր պահում և փորձը հեշտ չէր անցնում նրա համար: Այնուհետև նա վերադարձել էր իր համարը Beverly Hilton հյուրանոցում, որտեղից 3:43-ին շտապ օգնության և ոստիկանության կանչ էր կատարվել: Դեպքի վայր ժամանելով՝ բժիշկները փորձել էին օգնություն ցույց տալ Հյուսթոնին, արհեստական շնչառություն էին կատարել, սակայն 3:55 ստիպված էին արձանագրել երգչուհու մահը:

Վերջին տարիներին երգչուհին բուժվում էր թմրանյութերային և ալկոհոլային կախվածությունից: Առողջական վատթարացման պատճառով 2010-ին երգչուհու համաշխարհային շրջագայությունը դադարեցվել էր: Նա այդ ժամանակ նոր էր թողարկել իր ամենահաջողված սկավառակը:

2009-ին երգչուհին թողարկեց "I Look To You" ալբոմը, որը Գերմանիայի, Կանդայի, Իտալիայի և այլ հիթ շքերթներում առաջին հորիզոնականներում էր: Նման հաջողության Հյուսթոնը հասել էր 1993-ին, երբ թողարկվել էր «Թիկնապահ» (Bodyguard) ֆիլմի համար գրված իր երգը: 1992-ին նա նկարահանվեց «Թիկնապահ» ֆիլմում գլխավոր դերում՝ սկսելով նաև իր կինոկարիերան: Հետագայում նա ևս մի քանի ֆիլմերում նկարահանվեց:

Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գիննեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով: Նա արժանացել է 411 մրցանակների, որոնց թվում 6 Գրեմմի մրցանակ, 23 American Music Awards և 16 Billboard Music Awards:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---