Apple-ն ուզում է դադարեցնել Samsung Galaxy Nexus սմարթֆոնի վաճառքն Ամերիկայում

Apple-ն ուզում է դադարեցնել Samsung Galaxy Nexus սմարթֆոնի վաճառքն Ամերիկայում

PanARMENIAN.Net - Apple-ը հայց է ներկայացրել ամերիկյան դատարան մրցակիցների կողմից չորս պատենտների խախտման համար երկրում Samsung Galaxy Nexus սմարթֆոնի վաճառքն արգելելու մասին, գրում է պատենտային իրավունքի փորձագետ Ֆլորիան Մյուլլերը Foss Patents բլոգում:

Բոլոր չորս պատենտները, որոնք վկայակոչում է Apple-ը, ծրագրային տեխնոլոգիաներ են նկարագրում: Այդպիսով արտադրողները, որոնք իրենց սարքերի վրա կտեղադրեն Android 4.0, նույնպես խոցելի կդառնան նման հետաքննությունների համար: Apple-ի և Samsung-ի մասշտաբային դիմակայությունը շարունակվում է 2011թ. գարնանից: Samsung-ը և Apple-ը 2011 թվականին տարբեր երկրներում տարբեր հայցերով հանդես են եկել 30 անգամ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---