Եգիպտոսում հանցագործները 1400 ավտոմեքենա են հափշտակել դեպի Գազայի սեկտոր

Եգիպտոսում հանցագործները 1400 ավտոմեքենա են հափշտակել դեպի Գազայի սեկտոր

PanARMENIAN.Net - Ինտերպոլի եգիպտական մասնաճյուղը Գազայի սեկտորում իր գործընկերներին խնդրում է օգնել մոտ 1400 միավոր ավտոտրանսպորտային միջոցները հայտնաբերելու և օրինական սեփականատերերին վերադարձնելու գործում: Այդ մասին հաղորդում է MEHA լրատվական գործակալությունը: Եգիպտոսում ժողովրդական ապստամբություն բարձրացնելուց հետո հանցագործներն հափշտակել են ավելի քան 11 հազար ավտոմեքենա: Ոստիկանության տեղեկությունների համաձայն, մի շարք մեքենաներ ապօրինաբար փոխադրվել են կամ ավտոմասերի են բաժանվել և վաճառվել Եգիպտոսի հարևան Գազայի սեկտորում:

Ինտերպոլի տվյալների համաձայն, առնվազն 1400 հափշտակված ավտոմեքենաներ ներկա պահին Գազայի սեկտորում են գտնվում: Սակայն Գազաի սեկտորի Ինտերպոլի պաղեստինյան բյուրոյում հերքել են այդ տեղեկատվությունը և հայտնել, որ անկլավի իշխանություններն ամենախիստ միջոցներն են ձեռնարկել Եգիպտոսից սեկտորի տարածք ներկրվող և արտահանվող ավտոմեքենաների հսկողության համար:

Գազայի սեկտորում չեն հրաժարվում համագործակցել եգիպտական ոստիկանության հետ և խոստանում են ստուգել պաղեստինյան Ինտերպոլին փոխանցված երկար ցուցակի յուրաքանչյուր մեքենայի վերաբերյալ տեղեկատվությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---