Anonymous-ը հարձակվել է Պանամայի կառավարական կայքերի վրա12 փետրվարի 2012 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Anonymous հաքերային խմբավորումը հարձակվել է Պանամայի կառավարական կայքերի վրա, այդ թվում և խորհրդարանի կայքը ինտերնետում սահմանափակումներ ներմուծելու՝ տարբեր երկրների փորձերի դեմ պայքարի նպատակով: Հաքերները հարձակման մասին հաղորդել են իրենց Twitter-ի միջոցով: Այժմ արդեն հարձակման ենթարկված կայքերը վերականգնել են իրենց աշխատանքը: Հաքերները կոտրել են նաև www.estrategiaweb.com կայքը՝ գլխավոր էջում թողնելով իսպաներեն լեզվով ուղերձ. «Մենք՝ Anonymous-ը, մեր լեգեոնը, մենք չենք ներում, չենք մոռանում, սպասեք մեզ»: Վերջին երեք շաբաթվա ընթացքում Anonymous հաքերային խմբավորումը հարձակվել է Ֆրանսիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի կառավարական կայքերի վրա: Բոլոր այդ հարձակումները խմբավորումը կապում է SOPA/PIPA և ACTA օրինագծերի ընդունման, ինչպես նաև Megaupload ֆայլերի փոխանակման ծառայության փակման հետ: Anonymous հաքերային խումբը 2011-ին կատարել է մի շարք DDoS հարձակումներ խոշոր ընկերությունների և կառավարական կայքերին ուղղված՝ PayPal-ին, Visa-ին, MasterCard-ին, Sony-ի PlayStation ցանցին և այլն։ Anonymous-ը իր հաղորդագրություններում մշտապես հայտնում է, որ պայքարում է իշխանությունների՝ ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |