Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծը չի ներկայացվել ՄԱԿ-ին

Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծը չի ներկայացվել  ՄԱԿ-ին

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի անդամներին չի ներկայացրել Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծը, որն օժանդակում է երկրում արյունահեղությունտ դադարեցնելու վերաբերյալ Արաբական պետությունների լիգայի ծրագրին, գրում է Reuters-ը:

Նախօրեին հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի անդամներին են ներկայացրել Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծը: Այն պարունակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված առաջարկ՝ Սիրիայի վերաբերյալ հատուկ ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ:

Բանաձևի վերաբերյալ քվեարկությունը կարող է տեղի ունենալ մյուս շաբաթվա վերջին:

Սիրիայում Ասադի վարչակարգի դեմ ապստամբությունը սկիզբ է առել 2011թ. մարտին: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, բախումներում զոհվածների ընդհանուր թիվը գերազանցել է 6 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---