Եվրոպայում սառնամանիքը կպահպանվի մինչև փետրվարի վերջը12 փետրվարի 2012 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում արդեն երկրորդ շաբաթը շարունակվող անկանոն սառնամանիքին զոհ է գնացել առնվազն 500 մարդ: Մեծ հավանականությունը, որ զրոյից ցածր ջերմաստիճանը կպահպանվի մինչև փետրվարի վերջը: Նման կանխատեսումներ են կատարում օդերևութաբանները, գրում է Euronews-ը: Ռումինիայի գյուղերում սառը եղանակի գերին են դարձել հազարավոր մարդիկ: Բոլորը մնացել են առանց սննդի, ջրի և բժշկական օգնության: Իտալիայի հարավային և կենտրոնական որոշ շրջաններում ձյան ծածկի բարձրությունը հասնում է կես մետրի: Շաբաթ օրը Ռիմինիի արվարձաններից ավելի քան 200 մարդ է տարհանվել: Ֆրանսիայում ջերմաչափի սյունը կրկին իջել է մինչև -16°C: Այդպիսի սառնամանիք երկրում չէր եղել 1985 թվականից ի վեր: Առնվազն 14 հոգի է զոհվել: Տուժել են նաև ռեգբիի հազարավոր երկրպագուներ. վատ եղանակի պատճառով Ֆրանսիայի և Իռլանդիայի թիմերի միջև հանդիպումը հետաձգվել է: Կորսիկան ձյան տակ կմնա առնվազն ևս մեկ գիշեր: Երթևեկությունը կղզում բավական դժվարացել է, ավիաչվերթների մեծ մասը հետաձգվել է: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |