13 փետրվարի 2012 - 09:54 AMT
Իրանը մեղադրում է Ադրբեջանին Մոսսադի հետ համագործակցության մեջ

Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանի դեսպանին հանձնել է բողոքի պաշտոնական նոտա այն բանից հետո, երբ բրիտանական Times թերթը շաբաթ օրը հոդված է հրապարակել, որում հաստատվում է, որ Մոսսադ իսրայեալական հետախուզական ծառայությունն իր գործակալներին ուղորդել է Բաքու՝ Իրանի ներկայացուցիներին լրտեսելու նպատակով:

Դեսպանը հավաստիացրել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչներին, որ այդ բողոքի նոտան կհանձնի իր կառավարությանը:

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է նաև, որ Ադրբեջանը ԶԼՄ-ներում վարում է հակաիրանական քարոզչություն, ինչպես նաև խոչընդոտում է իր տարածքով իրանական բեռատարների տարանցիկ շարժմանը: