13 փետրվարի 2012 - 11:15 AMT
Հանգստյան օրերին Մոսկվայում շուրջ 60 մարդ տուժել է ցրտահարությունից ու գերսառեցումից

Հանգստյան օրերին Մոսկվայում շուրջ 60 մարդ տուժել է ցրտահարությունից ու գերսառեցումից, մեկ մարդ մահացել է, հաղորդում է «Ինտերֆաքսը»: «Ինը մարդ տուժել է ցրտահարությունից, մեկ մարդ զոհվել է: Ինը ցրտահարվածներից երկուսը երեխաներ են»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նրա «ցրտահարություն» ախտորոշումը դրվել է 51 հոգու: «Գրանցվել է ցրտահարության 51 դեպք, 28 մարդ նույն ախտորոշմամբ հոսպիտալացվել է»,-ասել է աղբյուրը: