13 փետրվարի 2012 - 12:57 AMT
Մասաչուսեթսում բացվելու է «Պատմությունն անտեսված է» նկարչական ցուցահանդեսը

Փետրվարի 19-ին Մասաչուսեթսի Հայկական գրադարանում և թանգարանում (ALMA) բացվելու է նկարչուհի Հոուփ Ռիկարդիի «Պատմությունն անտեսված է» խորագրով ցուցահանդեսը: Ռիկարդին 2010 թ-ին սկսեց ուսումնասիրել իր հայ պապի ժառանգությունը, և հայկական սփյուռքի պատմությունը: Ցուցադրվող աշխատանքները լուսանկարների արտատպություններ են կտավի վրա:

«Պատմությունն անտեսված է» շարքն անցած տարի ցուցադրվել է Բոսթոնի «Գալաթեա» պատկերասրահում: Այժմ նկարչուհին ակտիվորեն աշխատում է 2015թ-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված մեծ նախագծի վրա: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև ապրիլի 29-ը: