ՀՀԿ ընտրացուցակը պետք է գլխավորի Սերժ Սարգսյանը, գտնում է Գալուստ Սահակյանը

ՀՀԿ ընտրացուցակը պետք է գլխավորի Սերժ Սարգսյանը, գտնում է Գալուստ Սահակյանը

PanARMENIAN.Net - ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով, կուսակցության ընտրացուցակը ԱԺ ընտրություններում պետք է գլխավորի Սերժ Սարգսյանը: Ըստ նրա, այդ հարցը դեռ չի քննարկվել: Սակայն, նա նշել է,որ ցանկացած դեպքում կուսակցության առաջնորդը կղեկավարի կուսակցության մասնակցությունը ընտրություններին:

Սահակյանը կարևորել է նաև լավ ընտրությունների կազմակերպումը Հայաստանի համար: Ինչպես նշել է նա, վերջերս Հայաստանի հեղինակությունը բարձրացել է: «Որքան լավ անցնեն ընտրությունները, այնքան ընդունելի կլինի աշխարհի համար մեր քաղաքական օրակարգը՝ Ղարաբաղի հարցն ու Հայոց ցեղասպանության հարցը»,-հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---