Ըստ Գալուստ Սահակյանի, Հրազդանում ընտրախախտումներ չեն եղել

Ըստ Գալուստ Սահակյանի, Հրազդանում ընտրախախտումներ չեն եղել

PanARMENIAN.Net - Մեկնաբանելով Հրազդանում կայացած քաղաքապետի հերթական ընտրությունները՝ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մամլո ասուլիսում հայտարարել է, որ խախտումներ չեն եղել:

Ըստ իրեն հասած տեղեկությունների, ընտրական հանձնաժողովը ոչ մի պաշտոնական բողոք չի ստացել: Ինչ վերաբերում է ընդդիմության բողոքներին, ապա, ըստ Գալուստ Սահակյանի, դրանց պետք է վերաբերվել որպես հայկական մտածողության դրսևորում: «Ով պարտվում է, միանգամից մեղադրում է հակառակ կողմին կեղծարարության մեջ»:

Կիրակի օրը տեղի ունեցած Հրազդան քաղաքաի քաղաքապետի ընտրություններում նախնական տվյալնելով հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը: Ըստ ԿԸՀ կայքի, նրա օգտին ձայն է տվել 13 049 մարդ:

Ընդդիմադիր ՀԱԿ թեկնածու, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի համար ձայն է տվել 11 506 մարդ:

Ընտրությունների օրը Սասուն Միքայելյանի ու Արամ Դանիելյանի շտաբերը հայտարարել են խախտումների մասին՝ պատասխանատվությունը բարդելով միմյանց վրա:

Իր հերթին ոստիկանության մամլո ծառայությունը հայտնում է, որ երկու հաղորդագրություն է ստացվել ու այժմ ընթանում է քննություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---