Ստեփան Գրիգորյան. ԱԺ ընտրություններից հետո Հայաստանում կարող է կրկնվել ռուսական սցենարը

Ստեփան Գրիգորյան. ԱԺ ընտրություններից հետո Հայաստանում կարող է կրկնվել ռուսական սցենարը

PanARMENIAN.Net - Հայաստանում հնարավոր է Ռուսաստանի իրավիճակի կրկնություն խորհրդարանական ընտրություններից հետո, եթե առաջիկա ընտրություներում սխալներ թույլ տրվեն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

«Պետդումայի ընտրությունները կարող են օրինակ ծառայել հայերի համար: Եթե նախագահը փորձի աջակցել միայն մեկ քաղաքական ուժի, մենք ռուսականին նման իրավիճակ կունենանք»,-հայտարարել է նա՝ նկատի ունենալով Ռուսաստանում շարունակվող հակակառավարական հանրահավաքները:

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ թույլ տված սխալները կանդրադառնան նախագահականի ընթացքի վրա, գտնում է հայ փորձագետը:

Անդրադառնալով ռուսաստանյան այսօրվա զարգացումների ազդեցությանը Հայաստանի վրա՝ Գրիգորյանը նշել է, որ «անկասկած, Հայաստանին հարկավոր է կայուն Ռուսաստան»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---