13 փետրվարի 2012 - 13:43 AMT
Acer-ը կցուցադրի CloudMobil նոր Android սմարթֆոնը MWC ցուցահանդեսում

Acer ընկերությունը փետրվարի վերջին Mobile World Congress 2012 ցուցահանդեսում կցուցադրի իր նոր CloudMobile-ը:

Սմարթֆոնն արժանացել է iF Design Award-ի «նորաոճ տեսքի» համար: Այն ձեռք բերողները կարող են օգտվել AcerCloud «ամպային» ծառայությունից տարբեր տվյալներ պահելու համար:

CloudMobile-ն աշխատելու է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգի բազայի վրա: Սմարթֆոնը վաճառքի է հանվելու 2012-ի երրորդ եռամսյակում, գինն առայժմ հայտնի չէ: