13 փետրվարի 2012 - 13:55 AMT
Գիտնականները հայտնաբրել են,որ Երկրի հնագույն կենդանի օրգանիզմները Posidonia oceanica ջրիմուռներն են

Ավստրալացի գիտանակնները գտել են Երկրի վրա բնակվող հնագույն կենդանի էակներին: Նրանք մոտավորապես 200 հազար տարի անընդմեջ գոյություն են ունեցել: Դա ծովային ջրիմուռների հատուկ`Posidonia oceanica, տեսակն է, որը հայտնաբեվել է Միջերկրական ծովում:

Դրանք բազմանում են կլոնավորմամբ, ինչը գիտնականներին ստիպում է դրանց նայել որպես միասնական օրգանիզմ: Հայտնաբերվել են այդ ջրիմուռների պոպուլյացիաների մոտ 40 արեալներ:

«Ջրիմուռի առանձնյակները գենետիկորեն նույնն են և իրենցից նեկայացնում են էակներ, որոնք գործնականորեն գտել են իրենց կյանքը երկարացնելու միջոց»,-ասել է աշխատանքների ղեկավար Կառլոս Դուարտեն: Մինչ այս հնագույն ջրիմուռներ էին համարվում Թասմանյան ջրիմուռները, գրում է Պրավդա.ռու-ն: