13 փետրվարի 2012 - 14:11 AMT
Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում ներկայացվելու է Չապեկի «Մայրը» պիեսի բեմադրությունը

Փետրվարի 16-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնում տեղի է ունենալու Կարել Չապեկի «Մայրը» ներկայացման պրեմիերան:

Բեմադրության հեղինակն ու ռեժիսորն է ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը, ով նաև հանդես է գալու գլխավոր դերում: Ներկայացման մեջ խաղալու են նաև Արմեն Կարապետյանը, Արսեն Ալբարյանը, Կառլեն Աբրահամյանը, Ավետիս Միքայելյանը, Լավրենտի Տիգրանյանը և Անդրանիկ Անտոնյանը:

Բեմադրությունը նվիրվելու է Հայոց բանակի կազմավորման 20 ամյակին: Կարել Չապեկը 20-րդ դարի չեխ ականավոր արձակագիր և դրամատուրգ է: «Մայրը» պիեսի գաղափարը հեղինակին հուշել է նրա կինը:

Պիեսի հիմքում ընկած է մի ընտանիքի պատմություն, որտեղ մայրն ամեն գնով փորձում է պաշտպանել իր զավակներին, և մայրական անսահման սերը պայքարի մեջ է մտնում պարտքի գիտակցության հետ: