Փորձագետ. Անցումը միակուսակցական համակարգի հղի կլինի Ադրբեջանի օգտին Ղարաբաղի հարցի լուծմամբ

Փորձագետ. Անցումը միակուսակցական համակարգի հղի կլինի Ադրբեջանի օգտին Ղարաբաղի հարցի լուծմամբ

PanARMENIAN.Net - Անցումը միակուսակցական համակարգի հղի կլինի Ադրբեջնի օգտին Ղարաբաղի հարցի լուծմամբ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահՍտեփան Գրիգորյանը:

«Ռուսաստանն, օրինակ, ռեսուրսներ ունի ավտորիտարիզմի համար, Հայաստանը՝ ոչ: Որքան շատ մենք ամրապնդենք այս համակարգը երկրում, այնքան շատ կաճի ղարաբաղյան հարցի ոչ հայանպաստ լուծման վտանգը, քանի որ մենք կհավասարվենք Ադրբեջանին ժողովրդավարության մակարդակով»,-ասել է Ստեփան Գրիգորյանը:

Այս համատեքստում փորձագետը կոչ է արել իշխանություններին փոփոխություններ կատարել ընտրական օրենսգրքում և անցնել համամասնական համակարգի. «Մեծամասնական համակարգը չի կարող նպաստել ժողովրդավարության զարգացմանը զարգացող երկրներում»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---