Վրաստանում հայ վարորդը կանխել է մահափորձը Իսրայելի դեսպանի դեմ

Վրաստանում հայ վարորդը կանխել է մահափորձը Իսրայելի դեսպանի դեմ

PanARMENIAN.Net - Վրաստանի ոստիկանությունը վանասազերծել է Իսրայելի դեսպան Իցխակ Հերբերգի անձնական վարորդի ավտոմեքենայի տակ ամրացված նռնակը, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

Դեսպանի վարորդը՝ Ռոման Խաչատուրյանը նկատել է ավտոմեքենայի տակ ամրացված սև փաթեթը: Նա շտապ ահազանգել է պարեկային ոստիկանությանը, որն էլ իր հերթին սակրավորներին է կանչել: Փաթեթում հայտնաբերվել է նռնակ, որը վնասազերծվել է: Այժմ հատուկ ծառայությունները տեղափոխել են ավտոմեքենան հատուկ կայանատեղի, որտեղ այն կուսումնասիրեն քրեագետները:

Իսրայելի դեսպանատունը դեռ հայտարարություն չի արել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---