13 փետրվարի 2012 - 15:55 AMT
Ֆրանսիական Գվիանայում գործարկվել է եվրոպական նորագույն Vega հրթիռը

Եվրոպական նորագույն Vega հրթիռը գիտական արբանյակներով այսօր առաջին անգամ թռիչք է կատարել Ֆրանսիական Գվիանայի Կուրու կոսմոդրոմից: Ինչպես ՌԻԱ Նովոստիին է պատմել ՌԴ-ում Եվրոպական տիեզերական գործակալության ներկայացուցիչ Ռենե Պիշելը, հրթիռի գործարկումը տեղի է ունեցել սահմանված ժամկետում նոր մեկնարկային հարթակից:

LARES արբանյակը պետք է անջատվի հրթիռի գործարկումից 55 րոպե անց: ALMASat-1 տիեզերական սարքերը և CubeSat 7 միկրոարբանյակները պետք է անջատվեն LARES-ի ուղեծիր դուրս գալուց 15 րոպե անց: