13 փետրվարի 2012 - 15:59 AMT
ԶԼՄ. Ուիթնի Հյուսթոնը մահացել է երկօրյա գինարբուքից հետո

Լեգենդար ամերիկյան երգչուհի Ուիթնի Հյուսթոնը մահացել է երկու օր տևած երեկույթից հետո, որի ընթացքում նա օգտագործել է ալկոհոլային խմիչքներ, երկուշաբթի օրը հաղորդում է The Sun բրիտանական թերթը:

Ականատեսների խոսքով, հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը նա թափթփված տեսք է ունեցել, երբ դուրս է եկել True Hollywood գիշերային ակումբից, որտեղ մասնակցել է ամերիկյան երգչուհի Քելլի Փրայսի կազմակերպած երեկույթին, գրում է Ինտերֆաքսը:

Հյուսթոնի դաստակին եղել են քերծվածքներ, իսկ ոտքից արյուն է հոսել: