13 փետրվարի 2012 - 16:06 AMT
Միջազգային կառույցներում Բելառուսը և Հայաստանը լիակատար փոխըմբռնում ունեն բոլոր հարցերում

Փետրվարի 13-ին ՀՀ և Բելառուսի Ազգային ժողովների միջև համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի համանախագահ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի և Բելառուսի Հանրապետության ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Վիկտոր Գումինսկու գլխավորությամբ անցկացրել են 6-րդ նիստը:

Կարապետյանը նշել է երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը, բարձրմակարդակում անցկացվող կանոնավոր շփումները: Նրա խոսքով, Բելառուսը Հայաստանի 3-րդ տնտեսական գործընկերն է Ռուսաստանից և Ուկրաինայից հետո, թեև պոտենցիալ կա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:

Իր հերթին, Գումինսկին նշել է, որ Ռուսաստանից բացի հանձնաժողովը նման հարաբերություններ ունի միայն Ղազախստանի, Չինաստանի և Ուկրաինայի հետ: Նա նաև նշել է, որ միջազգային կառույցներում Հայաստանը և Բելառուսը լիովին փոխըմբռնում ունեն բոլոր հարցերում: Անդրադառնալով առևտրատնտեսական համագործակցությանը՝ Գումինսկին նշել է. «Ապրանքաշրջանառությունը չի համապատասխանում նրան, ինչ մենք կարող են անել՝ ելնելով Հայաստանի և Բելառուսի շահերից»: