13 փետրվարի 2012 - 17:31 AMT
General Electric և Microsoft-ը համատեղ ձեռնարկություն կստեղծեն

Ամերիկյան դիվերսիֆիկացված տեխնոլոգիական կոնցեռն General Electric և Microsoft ընկերությունները համատեղ ձեռնարկություն կստեղծեն առողջապահության ոլորտում: Դրա ստեղծման մասին թույլտվությունը հրապարակված է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում:

Ըստ հաղորդագրության, ՀՁ-ն կմշակի պլատֆորմ բժշկական տվյալների հավաքման, մշակման, վերլուծության և փոխանցման համար, ինչպես նաև բժիշկներին օժանդակելու համար վերլուծական ինֆորմացիայի տարածմանը:

Դեռևս 2011թ դեկտեմբերի սկզբին GE և Microsoft հայտարարել են ՀՁ ստեղծման մասին: Ընկերություններ ունենալու են հավասար մասնաբաժիններ: GE կողմից ընկերության ստեղծմանը մասնակցելու է GE Healthcare դուստր ընկերությունը, որն աշխատում է աշխատում է բժշկական սարքավորումների ոլորտում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: