13 փետրվարի 2012 - 17:54 AMT
Թուրքիան թույլ չի տա Իսրայելին ստանալ ՆԱՏՕ-ի ՀՀՊ հետախուզական տվյալները

Ըստ թուրքական Zaman-ի, Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի Իսրայելը չստանա երկրի տարածքում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի հավաքած տվյալները:

Թերթը գրում է, որ «Թուրքիան տևական բանակցություններ է ունեցել ամերիկացիների հետ, երաշխավորելու համար, որ տվյալները չեն ընկնի նախկին դաշնակից, իսկ այժմ թշնամու վերածված Իսրայելի ձեռքը»:

Մինչդեռ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հավաստիացրել է Իրանին, որ նա մտահոգության առիթ չունի, քանի որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ հարձակվել որևէ մեկի վրա: