13 փետրվարի 2012 - 17:56 AMT
Ֆրանսիան զորավարժություններում կփորձարկի արդիականացված տեխնիկան

Ֆրանսիայի ցամաքային զորքերը 2012թ. հունիսին զորավարժություններ կանցկացնեն մոտ 400 զինծառայողների ու «Կարիճ» նախագծի շրջանակներում արդիականացված զրահատեխնիկայի մասնակցությամբ, հայտնում է Լենտա.ռու-ն:

Բացի Ֆրանսիայից ծրագրին մասնակցում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու Իսրայելը: Նախագծի հիմնական նպատակն է տեխնիկայի նոր տեսակների մշակումը մարտական գործողությունների կատարման ժամանակ դրանց առավել լավ փոխհամագործակցության նպատակով: