13 փետրվարի 2012 - 18:43 AMT
Սեյրան Օհանյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ներկայացրել է իրավիճակը շփման գծում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 13-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:

Ինչպես հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը արդյունավետորեն զարգանում է խաղաղապահության, ռազմական կրթության և պաշտպանական բարեփոխումների ուղղություններով:

Հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում: