13 փետրվարի 2012 - 18:45 AMT
Լեհ ֆանատները բողոքում են Լեհաստանի Սուպերգավաթի խաղը չեղարկելու համար

Լեհ երկրպագուները բողոքի ակցիա են անցկացրել Լեհաստանի Սուպերգավաթի խաղը չեղարկելու համար, որը պետք է տեղի ունենար փետրվարի 11-ին` Վարշավայի ազգային մարզադաշտի EURO-2012 լեհական արենայում:

Սպասվում էր, որ երկրպագուների երթին կմասնակցեր 25 հազար մարդ, սակայն, տեղի ոստիկանների հաշվարկով, հավաքվել է մոտավորապես 3 հազար հոգի: Այն բանից հետո, ինչ Վարշավայի քաղաքապետարանը չի թույլատրել խաղի անցկացումը, ելույթ են ունեցել Կրակովի երկրպագուները: Նրանք խոստացել են, որ ոստիկանությանն ավելի դժվար կլինի կարգն ապահովել երթի ընթացքում, քան խաղի:

Երկրպագուների ակցիան բավականին հանգիստ է անցել: Ոստիկանությունը հայտնում է «Լեգիայի» 5 երկրպագուների ձերբակալության մասին, որոնք ի վերջո, ազատ են արձակվել, հայտնում է sport-express.ru-ն:

Վարշավայի Ազգային մարզադաշտը բացվել է հունվարի 29-ին: Սպասվում է, որ այնտեղ առաջին ֆուտբոլային խաղը կկայանան փետրվարի 29-ին, երբ Լեհաստանի հավաքականը ընկեռրական կանցկացնի Պորտուգալիայի հավաքականի դեմ: