13 փետրվարի 2012 - 18:48 AMT
Դևիսի գավաթի վարկանիշում Արգենտինայի հավաքականը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը

Դևիսի գավաթի թարմացված վարկանիշում Արգենտինայի հավաքականը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: 2011թ Արգենտինան հասել էր Դևիսի գավաթի եզրափակիչ, սակայն այնտեղ զիջել է Իսպանիայի հավաքականին, որը և գլխավորում է վարկանիշը:

Այս հանգստյան օրերին Դավիթ Նալբանդյանն ու նրա գործընկերները վստահ հաղթանակ են տարել Դևսիսի գավաթի 1/8 եզրափակչում: Արգենտինացիները 4:1 հաշվով ջախջախել են գերմանացիներին: ¼ եզրափակիչում Արգենտինան կխաղա Խորվաթիայի դեմ:

Վարկանիշում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Սերբիայի հավաքականը: Աշխարհի ուժեղագույն տասը հավաքականների ցուցակում ընդգրկվել են նաև Ֆրանսիայի, Չեխիայի, Խորվաթիայի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Ղազախստանի և Ռուսաստանի հավաքականները: