13 փետրվարի 2012 - 18:50 AMT
Դավիթ Խիթարյանը վաստակել է ձյուդոյի Օլիմպիական A կարգի մրցավարի կոչում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ձյուդոյի Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ Միջազգային Ձյուդոյի Ֆեդերացիան անց է կացրել Օլիմպիական A կարգի մրցավարների քննություն: Քննությանը ընտրված էին աշխարհի 15 երկրներից 16 միջազգային կարգի մրցավարներ, Հայաստնից իրավունք էր ստասել մասնակցելու քննությանը Դավիթ Խիթարյանը:

Նա բարեհաջող հանձնել է քննությունը և վաստակել Օլիմպիական A կարգի մրցավարի պատվավոր կոչումը: PanARMENIAN.Net-ին հայտնել են Հայստանի Ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունում: