13 փետրվարի 2012 - 20:55 AMT
Փետրվարի 27 ԵՄ երկրները պատրաստվում են Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ ընդունել

Սիրիայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթեը կհաստատվի Եվրամիության 27 երկրների ԱԳ նախարարների կողմից` փետրվարի 27-ին Բրյուսելում կայանալիք նիստին: Այս մասին հայտնում Է Քեթրին Էշթոնը:

«Ծրագրվում է, որ պատժամիջոցների նոր փաթեթը կընդունվի փետրվարի 27-ին Բրյուսելում»,-հայտնում է աղբյուրը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

ԵՄ երկրները դիտարկում են պատժամիջոցների փաթեթեը, որը ներառելու է այդ երկրներում Սիրիայի ԿԲ ակտիվների սառեցում, ինչպես նաև թանկարժեք մետաղների և ադամանդների ներկրման և արտահանման արգելքների ընդունում:

ԵՄ էմբարգո է ընդունել Սիրիական նավթի արտահանման վերաերյալ, ինչպես նաև սահմանափակումներ է դրել Սիրիային` զենքի մատակարարման վրա: