13 փետրվարի 2012 - 21:11 AMT
Ֆրանսիան դեմ է Սիրիայում արտասհմանյան ռազմական գործողություններին

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն դեմ է հանդես գալիս Սիրիայում արտասհմանյան ռազմական գործողություններին, որոնց կոչ է անում ԱՊԼ-ն, հայտնում է Agence France Presse –ը:

«Մենք կարծում ենք, որ այսօր ցանկացած արտաքին ռազմական միջամտություն ավելի կսրի իրավիճակը, հատկապես` երբ չկա ՄԱԿ-ի համապատասխան որոշումը»,-հայտարարել է Ալեն Ժյուպեն` պատասխանելով լրագրողների հարցերին ֆրանսիական խաղաղապահների` Սիրիա մեկնելու առնչությամբ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ հնարավոր է` ռուս խաղաղապահները մասնակցեն ՄԱԿ-ի առաքելությանը: