14 փետրվարի 2012 - 09:58 AMT
«Հրապարակ». ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանն առաջադրվելու է թիվ 21 ընտրատարածքում

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը մտադիր չէ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել թիվ 21 ընտրատարածքում: Սակայն «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ նրա նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և Գասպարյանն անպայման առաջադրվելու է: