14 փետրվարի 2012 - 10:35 AMT
Օբաման առաջարկել է զգալիորեն կրճատել 2013թ. Հայաստանին հատկացվելիք օգնությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է կրճատել 2013թ. ֆինանսական բյուջեն, այդ թվում նաև արտաքին հատկացումների գծով: Մասնավորապես, առաջարկվում է կրճատել նաև Հայաստանին հատկացվելիք օգնությունը: 2012թ. 40 մլն դոլարի փոխարեն ԱՄՆ նախագահն առաջարկել է Հայաստանին հատկացնել 27,219 մլն դոլար:

Նախագահի առաջարկած բյուջեի նախագծում չի ընդգրկված թմրանյութերի վերահսկման, իրավական կարգի պաշտպանության ու USAID առողջապահական ծրագրի շրջանակներում հատկացվող ֆինանսավորումը:

«Մենք դժգոհ եմք Օբամայի որոշումից, սակայն զարմացած չենք: ԱՄՆ իշխանությունները հաշվի չեն առնում Թուրքիայի ու Ադրբեջանի շրջափակման պատճառով Հայաստանում առկա ծանր վիճակը»,-հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

2011թ. դեկտեմբերի 21-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ամփոփիչ նիստում հաստատեցին 2012թ. բյուջեն, որով Հայաստանը կստանա 40 մլն դոլար, իսկ Ադրբեջանն ու Վրաստանը 16,6 ու 66 մլն դոլար համապատասխանաբար: